Մարտի 1ին Խաղաղության կորպուսը կդառնա 50 տարեկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 17:04

ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը Խաղաղության կորպուսի 50–երորդ տարեդարձի կապակցությամբ մարտի 1ին ընդունելություն կազմակերպեց իր տանը: Միջոցառմանը ներկա էին Խաղաղության կորպուսի աշխատակազմն ու կամավորները, նախարարներ և նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումն արժևորում է Խաղաղության կորպուսի հիմնադիր, նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի մնայուն ավանդը, որի վառ ապացույցն է այսօր Հայաստանում ծառայող Խաղաղության կորպուսի կամավորների նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին։

2011թ մարտի 1-ը, հիշատակում է նախագահ Քենեդիի Խաղաղության կորպուսը ստեղծելու փաստաթղթի ստորագրման 50 ամյակը, և առ այսօր ավելի քան 200 000 ամերիկացի ծառայություն է մատուցել աշխարհի139 երկրում։

1992թ–ից ի վեր ավելի քան 700 ազգությամբ ամերիկացի Խաղաղության կորպուսի կամավոր է ծառայել Հայաստանում։ Ներկայումս 99 կամավոր երկու տարի ժամկետով ծառայում են Հայաստանի զանազան համայնքներում։ Նրանք աշխատում են չորս հիմնական ոլորտում. համայնքի և բիզնեսի զարգացում, անգլերեն լեզվի դասավանդում, առողջապահություն և բնապահպանություն։ Խաղաղության կորպուսը Հայաստանում համագործակցում է Առողջապահության, Բնապահպանության, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների հետ։

Խաղաղության կորպուսի կամավորներին աջակցում են Խաղաղության կորպուսի 26 աշխատակիցներ։

Խաղաղության կորպուսի նպատակներից է օգնել տեղական համայնքներին առնչվող խնդիրներին և ստեղծել փոխըմբռնում հայ և ամերիկյան ազգերի միջև։ Խաղաղության կորպուսի տնօրեն Էրոն Ուիլիամսը կազմակերպությունը նկարագրում է որպես գլոբալ փոփոխություն իրականացնող կառույց և այս ամսվա իր ուղերձում նշում է. «Խաղաղության կորպուսի կամավորներն օգնում են մարդկանց բարելավել և նոր մակարդակի հասցնել իրենց կենսակերպը համայնքներում՝ իրականացնելով բազմաբնույթ միջոցառումներ սկսած ՁԻԱՀ–ի վերաբերյալ ուսուցումից, նոր տեխնոլոգիաններից, բնապահպանական կրթությունից ընդհուպ մինչև բիզնես գաղափարներ։ Խաղաղության կորպուսի կամավորները փոփոխություններ են մտցնում այն համայնքներում, որտեղ ծառայում են»։

Խաղաղության կորպուսի Հայաստանյան գրասենյակի և Խաղաղության կորպուսի 50 ամյակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքերը՝

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply