Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Ռումինիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 14:08Փետրվարի 27-ին, կիրակի օրը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում տեղի ունեցավ պատարագ եւ հետպատարագյան հոգեհանգստի արարողություն`նվիրված Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին:
Ռումինահայությանը մեկ անգամ եւս ներկայացվեց Սումգայիթ քաղաքում 23 տարի առաջ իրագործված դաժան ողբերգությունը, որն ադրբեջանական իշխանությունների արյունալի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից բարձրացված ինքնորոշման օրինական պահանջի:
Պատարագից հետո Ռումինահայոց Միության եւ Ռումինիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող հիշատակի խաչքար-հուշակոթողին:
Նույն օրը սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություններ կատարվեցին նաեւ Յաշ եւ Կոնստանցա հայաբնակ քաղաքների եկեղեցիներում:
Յաշում արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ վարդապետ Հակոբյանը եւ Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը: