Ապագա ոստիկանները հոգեբաններին կպատմեն սեքսուալ բնույթի երազների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 13:54

Ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար միլիցիայի նախկին աշխատակիցները  կանցնեն հոգեբանական թեսթավորում, որի մեջ տեղ գտած հարցերից են`«հաճախ եք տեսնում սեքսուալ բնույթի երազներ» կամ էլ`«սեռական կյանքը ձեր կնոջ հետ բավարարում է ձեզ »:

Հիմնականում   որակավորման ձևը  չի տարբերվի նախկինից, սկզբում նախկին միլիցիոներները հոգեբանական թեսթավորում են անցնում, ապա` բուժզննում, հետո միայն նրանց ստուգում են ստի դետեկտորով, իհարկե, վերջին տարբերակը կկիրառվի անհրաժեշտության դեպքում: Մոսկվայում թեսթերի երկու մասնագետ կա, ովքեր զբաղվում են նաև ստի դետեկտորով թեսթավորմամբ, դրա համար էլ շատ ժամանակ կպահանջվի բոլոր ոստիկաններին այդ ստուգումն անցնելու համար: Որակավորումն ավարտվելու է մայիսի 1-ին: Առաջինը պետք է որակավորում անցնեն ՄՆԳ ղեկավարները:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply