Առողջապահության գեյ-ղեկավարների սեմինարը վրդովել է բրիտանացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 13:35

Բրիտանական հասարակայնությունը զայրացած է. երկրի  Առողջապահության նախարարությունը որոշել է գեյ-ղեկավարների համար սեմինար անցկացնել:   Առողջապահության ազգային ծառայության գեյ, լեսբիանուհի ու բիսեքսուալ մենեջերների երկօրյա սեմինարն անց է կացվելու  Հարտֆորդշիր կոմսությունում: Կալվածքում կա լողավազան, թենիսի կորտեր:Միջոցառման խնդիրը մասնագիտական թրենինգն է այն ղեկավարների համար, ովքեր  աշխատավայրում  իրենց ոչ ավանդական կողմնորոշման պատճառով   բախվում են խտրականության հետ, ինչը, կազմակերպիչների կարծիքով, բրիտանական առողջապահական համակարգում տարածված երևույթ է:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply