Կորյունի փողոցում պատը փլուզվել է, և քարերը թափվել են ավտոմեքենայի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 13:36
Փետրվարի 28-ին ժամը 18.06-ին հաղորդագրություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի 23/4 տան պատը փլուզվել է և քարերը թափվել են կայանած ավտոմեքենայի վրա:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ծառայության օրվա պատասխանատու, փրկարար ծառայության փոխգնդապետ Հ.Պետրոսյանը և Երևան քաղաքի Փրկարար վարչության Կենտրոն համայնքային բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Սամվելյանը:
Դեպքի վայրում պարզվել է, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 23/4 տան պատի 4 քմ. մակերեսով հատվածը փլուզվել է և քարերը թափվել են «Ռովեր» մակնիշի 04ՕՏ175 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա:
Զոհեր և վիրավորներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
