Բաց դռների օր Գյումրիում. բուժզննում է անցել 410 այցելու

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 18:26

Գյումրիի  թիվ 2 պոլիկլինիկայում օրերս բուժզննում է անցել 410 այցելու: Բուժզննումը կազմակերպել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետները: Գյումրի ժամանած բժիշկ-մասնագետները` նյարդաբան, ուրոլոգ, սրտաբան, վիրաբույժ, ակնաբույժ, թերապեւտ, օթոլարինգոլոկ, պլաստիկ վիրաբույժ, կատարել են ավելի քան 150 տարաբնույթ հետազոտություններ:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Ղազարյանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել 20 հիվանդներին ուղարկել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստացիոնար հետազոտման եւ բուժզննման նպատակով:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply