Հրդեհից երկու երեխա է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2011 12:53

Փետրվարի 28-ին ժամը 15.00-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 15.35-ին:

Վ. Քարադանյանին պատկանող թիվ 17 բնակարանի ննջասենյակում այրվել են բազմոցը, բազկաթոռը և դուռը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց են տեղափոխ­վել նույն բնակարանի բնակիչներ 2007թ. ծնված Ալեքս Քարադանյանը և 2009թ. ծնված Անահիտ Քարադանյանը, որոնք տեղափոխման ճանապարհին մահացել են:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply