Վլադիկովկասի բանկի թալանը բեմականացում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 12:58

Մոսկովյան բանկի Վլադիկովկասի մասնաճյուղում  կատարված թալանը, որը  տեղի է ունեցել փետրվարի 28-ին կարող է բեմականացված լինի, որի նպատակը հափշտակությունը քողարկելն է: Ինչպես պատմում է “Интерфакс”-ի  աղբյուրը, հանցագործները բանկի ներսում «ոչինչ չեն ջարդել», քանի որ մինչ նրանց հայտնվելն արդեն «ինչ պետք էր` արդեն ջարդվել էր»: Նույն աղբյուրը հայտնում է.«կարող եմ ճշգրիտ ասել, որ պահապաններին նույնպես չեն կապկպել», հավելելով, որ հանցագործները բանկ են մտել ոչ թե դռնով, ինչպես մինչ այդ էին հայտնում, այլ լուսամուտով: Բացի այդ, գողերն իրենց հետ 190 մլն ռուբլի չէին կարող  տանել, քանի որ բանկում այդ պահին այդքան գումար չկար, իսկ «նշված գումարը երկուսով ֆիզիկապես չէին կարող դուրս հանել. Դա ամենաքիչը մի քանի պարկ է, իսկ նրանց մոտ պարկեր չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է այն պարկին, որը նրանք իբր պատահաբար էին գցել, նույնպես ծրագրված պլանի մաս էր»:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply