ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով` Անվտանգության խորհրդի դերախաղ Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2011 12:33

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով` Անվտանգության խորհրդի դերախաղ Երևանում:

Այս հանրապետական ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովն ամփոփեց առաջին անգամ 2010թ. ողջ Հայաստանի Հանրապետության մասշտաբով` 150 երիտասարդների համար կազմակերպված հինգ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները: Այս ՄԱԿ-ի մոդելի մասնակիցները ՄԱԿ-ի մարզային խորհրդաժողովի լավագույն մասնակիցներն ու իրենց մարզերում ակտիվ երիտասարդ առաջնորդներն էին:

Այսօր 30 ուսանող ներկայացրել են ՄԱԿ-ի 15 անդամ երկիր` նմանակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքը: Նրանք պատրաստել էին իրենց երկրների դիրքորոշումը «Սահմանի բացում. հայ-թուրքական հարաբերությունների վերագնահատում» թեմայով:

Մարիա Դոցենկոն`ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց, «Ես տպավորված եմ տեսնելով, թե ինչքան լավ են մասնակիցները պատրաստված: Համաձայն սովորույթի` ՄԱԿ ՀՏՎ-ն խրախուսում է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպումը: Ողջ հանրապետության երիտասարդությունը բացառիկ հնարավորություն ունի ոչ միայն ավելի խորապես տեղեկանալ ՄԱԿ-ի գործառույթների և արժեքների մասին, այլ նաև բարելավելու իրենց բանակցություններ վարելու, հաղորդակցման և համաձայնության գալու հմտությունները, որոնք կօգնեն նրանց լինել հասարակության ավելի ակտիվ մասնակիցներ»:

Արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը հավելեց. «Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումները կօգնեն երիտասարդությանը այս նուրբ հիմնախնդրին նայել ավելի գլոբալ տեսանկյունից և կընդլայնեն իրենց գիտելիքները Հայաստանի արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին»:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանն ասաց, «ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան միշտ քաջալերել է երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական գործընթացներին: Համոզված եմ` ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը լավագույն միջոցներից մեկն է երիտասարդների համար արտահայտելու ոչ միայն իրենց քաղաքացիական հայացքները, այլ նաև հանդես գալու որպես որոշում կայացնողներ»:

Խորհրդաժողովից առաջ մասնակիցներն անցել են նախապատրաստական դասընթաց  Միավորված ազգերի կազմակերպության, Անվտանգության խորհրդի, նիստերի ընթացակարգի, հռետորության և բանակցային հմտությունների շուրջ: Փորձառու դասընթացավարները ուղղորդել են մասնակիցներին իրենց հետազոտություններում ու բաժանել հատուկ ուղեցույցներ:

Արմեն Մարտիրոսյանը Լոռու Վանաձոր քաղաքից մասնակիցների կողմից ընտրվեց որպես լավագույն պատվիրակ և նրա կատարած աշխատանքը գնահատվեց խորհրդանշական մրցանակով:

ՄԱԿ-ի մոդելը ՄԱԿ-ի մարմինների դերախաղն է, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ տարբեր երկրների պատվիրակներին և քննարկում են մարդկային տեսակի համար կարևոր հարցեր: Մոդելները մեծ ճանաչում են վայելում ՄԱԿ-ի անդամ շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում: Մասնակիցները կուսումնասիրեն առաջարկված թեման, կներկայացնեն իրենց պետությունների պաշտոնական դիրքորոշումները, քննարկում կծավալեն դրանց շուրջ և կբանակցեն մեկ ընդհանուր բանաձև կազմելու նպատակով:

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply