Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 12:21

Մարտի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ կանցկացնի 2013-ի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի թիմերը: Մրցաշարը կանցկացվի մարտի 3-8-ը, հանդիպումները կկայանան Տա Կալի քաղաքի «Սենտենարի» մարզադաշտում: Միայն խմբի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ որակավորման փուլում:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստուհիներին`

Դարպասապահներ

Աննա Կարապետյան
Թագուհի Գրիգորյան

Պաշտպաններ

Հասմիկ Երեմյան
Վարդինե Խանզատյան
Արմինե Խաչատրյան
Սոնա Շահինյան
Մարինե Կարապետյան

Կիսապաշտպաններ

Մարիամ Թորգոմյան
Անի Ղուկասյան
Քրիստինե Մանգասարյան
Լիլիթ Կարապետյան
Էլեոնորա Դավթյան
Արփինե Արզումանյան

Հարձակվողներ

Քրիստինե Հակոբյան
Քրիստինե Ալեքսանյան
Գայանե Կոստանյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Ստեփանյան

Մրցաշարի խաղացանկը`

03.03.11 Վրաստան-Մալթա 14:00 (Երևանի ժամանակով)
03.03.11 Ֆարերյան կղ.-Հայաստան 17:00
05.03.11 Հայաստան-Վրաստան 14:00
05.03.11 Ֆարերյան կղ.-Մալթա 17:00
08.03.11 Վրաստան-Ֆարերյան կղ. 14:00
08.03.11 Մալթա-Հայաստան 17:00

Դիտվել է 1573 անգամ:
Print Friendly

Leave a Reply