«Գանձասարը» պարտվեց եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 12:17

Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության ֆուտբոլի միջազգային մրցաշարի եզրափակիչում Կապանի «Գանձասարը»1:2 հաշվով զիջեց Աշգաբադի «Ալթին Ասիրին»: Վերջինս երկրորդ տարին անընդմեջ է ուժեղագույն ճանաչվում  մրցաշարում: Հաղթող թիմը որպես պարգև ստացավ  20 հազար դոլար: «Գանձասարը» հարստացավ 10 հազար դոլարով: Ուշագրավ է, որ նախնական փուլում «Գանձասարը»  1:0 հաշվով առավելության էր հասել «Ալթին Ասիրիի» նկատմամբ: 3-րդ տեղը գրավեց Բալկանաբատի «Նեբիտչին»:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply