Ինչի՞ց են դժգոհ իրանցիները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 12:00

Մինչև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը դեռ զգալի ժամանակ կա, սակայն արդեն աղմկահարույց միջադեպ է արձանագրվել: Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի տարբերանշանին։ Իրանցիներն այն կարծիքին են, որ խաղերի տարբերանշանում կարելի է կարդալ «Զիոն», որից  հասկացվում է` «Երուսաղեմ»։ «Խնդրում ենք ՄՕԿ-ին վերանայել տարբերանշանը։ Հակառակ պարագայում դա կարող է պատճառ հանդիսանալ, որ որոշ երկրներ հրաժարվեն օլիմպիական խաղերին մասնակցելուց»,- ասվում է Իրանի ԱՕԿ-ի հայտարարությունում։

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply