Հայկական դեսանտ` Ֆրանսիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 11:51

Մարտի 22-ից մինչև ապրիլի 3-ը Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությունը, որին կմասնակցեն  նաև  գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը: Հակոբյանը և Սարգսյանն առաջնությանը մասնակցության իրավունք էին ստացել ավելի վաղ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր- Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանն այդ պատվին էին արժանացել Հայաստանի վերջին  առաջնությունում բարձր տեղեր գրավելուց հետո:
Եվրոպայի առաջնության մասնակցության հայտ են ներկայացրել 392 շախմատիստներ: Ուշագրավ  է, որ տղամարդկանց պայքարին աներկյուղ մասնակցելու ցանկություն են հայտնել նաև գեղեցիկ սեռի մի քանի ներկայացուցիչներ, մասնավորապես` սլովենացի Աննա Մուզիչոկը, լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն, ուկրանիուհի Նատալյա Ժուկովան, վրացուհի Լելա Ջավախաշվիլին, լեհուհի Յոլանտա Զավադսկան, հունգարուհի Հուդիթ Պոլգարը: Մրացաշարը մասնակիցների ուժեղ կազմ է հավաքելու: 10 շախմատիստներ ունեն 2700-ից բարձր գործակից, իսկ ամենաբարձրը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի գործակիցն է` 2730: Նրան հաջորդում են լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկը` 2726 և իտալացի Ֆաբիոն Կարուանան` 2721:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply