Lևոն Արոնյանը 3-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 11:44

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած (մարտի 1-ի դրությամբ) աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 3-րդ տեղը` 2808: Աղյուսակը գլխավորում է աշխարհի, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, ում անհատական գործակիցն է 2817: Ապա  հաջորդում է  նորվեգացի Մագնուս Կառլսենը` 2815:  Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը` 2785, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` 2779, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը` 2776,  բուլղարացի Վեսելին Տոպալովը` 2775,  ամերկացի Հիկարու Նակամուրան` 2774, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը` 2772 և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը` 2747:
Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը 2716 գործակցով 29-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանն ունի 2676 գործակիցը և   65-րդ տեղում է: Վլադիմիր Հակոբյանը 2675 գործակցով 67-րդ տեղում է:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply