Էլինա Դանիելյանի առաջին ոչ-ոքին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 1, 2011 11:40

Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի: Այս ստուգատեսի  6-րդ տուրում առաջին անգամ Էլինա Դանիելյանը բավարվեց կես միավորով: Նրա մրցակցուհին Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանն էր: Էլինան հանդես էր գալիս սև խաղաքարերով: Մրցակցուհիները 32 քայլ կատարելուց հետո միմյանց հաշտության ձեռք մեկնեցին: Իսկ մինչև այդ Դանիելյանը բացառիկ արդյունավետություն էր դրսևորել: Նա անընդմեջ հինգ հաղթանակ էր տարել: Ընդ որում, մեր մարզուհու հակառակորդներն աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներն են: Դանիելյանը մինչև այդ հաղթել էր ֆրանսուհի Մարի Սեբագին, վրացուհի Մայա Չիբուրդանիձեին, մոնղոլուհի Բաթույանգ Մոնղոլթուլին, վրացուհի Նանա Ձագնիջեին, չինուհի Քսյու Յուհուային: Նա վաստակած 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցարային աղյուսակը: Մկրտչյանն ունի 2 միավոր:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply