YouTube-ում Քադաֆիի հիփ-հոփը ավելի քան միլիոն դիտում է ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 10:54

Մուամար Քադաֆիի խոսքի ռեմիքսը` “Zenga Zenga Song” անունով, դիտվել է ավելի քան 1 մլն անգամ: Կոմպոզիցիան ստեղծել է 31-ամյա իսրայելական ժուռնալիստ-երաժիշտ Նոեմ Ալոոշեն: Նրա խոսքով, իրեն ոգեշնչել է այն, որ Քադաֆին իր ճառն ասելուց բավականին տարօրինակ էր հագնված ու ձեռքերը վեր էր բարձրացնում` ասես տրանսի երեկույթի մասնակցելիս լիներ: Բացի այդ ելույթի ժամանակ Քադաֆին ասել է, որ ինքը կճնշի բողոքները` տուն առ տուն, նրբանցք առ նրբանցք, ինչն Ալոոշեին դասական թվաց: Zenga արաբերենից թարգմանաբար նշանակում է նրբանցք: Երաժշտական հիմքի համար օգտագործվել է  Pitbull և T-Pain ամերիկական ռեպերների “Hey Baby”  կոմպոզիցիան: Լիբիայի ընդդիմությունն այդ երգը դարձրել է իր ոչ պաշտոնական հիմնը: Ալոոշեի խոսքով, շնորհակալ լիբիացիները խոստացել են իրենց հրապարակում պարել դրա տակ, երբ Քադաֆիի ռեժիմը վերջնականորեն տապալվի:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply