Կուրսկում 4 դպրոցականներին սպանողները խուսափեցին պատժից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 10:34
Կուրսկի դատարանը 24-ամյա ՊավելԵլկինին ու 24-ամյա Ալեքսանդր Մաշոնինին 9 տարվա ազատազրկման դատապարտեց: Դրանից առաջ ատենակալները նրանց մեղավոր էին ճանաչել 4 անչափահասների (12-14 տարեկան) բռնաբարության, ապա սպանության մեջ: Մեղադրյալներն ազատվել էին պատժից` պատասխանատվության կանչի ժամկետանց լինելու պատճառով, քանի որ հանցանքը կատարվել է 2000-ի հուլիսին: Եվս 2 հանցակից կկանգնեն դատարանի առջև, քանի որ հանցանքը գործելու պահին նրանցից մեկը 13 տարեկան էր, իսկ մյուսի հանդեպ բռնաբարության մեղադրանքով հետապնդումները, կրկին ժամկետն անցնելու պատճառով դադարեցվեցին, բացի այդ, նա հրաժարվել էր սպանությանը մասնակցել: Մարդասպաններին միայն 2009-ին հնարավոր եղավ բռնել, այսինքն` երբ գտան որոնվող երեխաների դին ու պարզեցին սպանության պատճառները: Քննության վարկածի համաձայն, մեղադրվողները զոհերի հետ պատրաստվել են գնալ քաղաքային լողափ` անտառի միջով: Ճանապարհին Ելկինը վիճել է ընկերուհու հետ, հիշեցնելով ինտիմ հարաբերության մեջ մտնելու մերժումը: Նա սկսել է ծեծել աղջկան, ընկերուհիները փորձել են օգնել, սակայն նրանց էլ ծեծել են մյուս դեռահասները: Ինչպես պարզվել է հետաքննությամբ, ծեծելուց հետո Ելկինն առաջարկել է բռնաբարել աղջիկներին, որոնցից մեկը սպառնացել է պատմել դրա մասին ծնողներին ու այդ ժամանակ Ելկինն առաջարկել է` սպանել բոլորին: Դեռահասները հետքերը ծածկելու նպատակով թաղել են դիերը, որոնք հայտնաբերվել են միայն 2009-ին:






Facebook
Tweet This
Email This Post
