Բելոռուսիան կասկածվում է Քադաֆիի ռեժիմին զենք մատակարարելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2011 9:44

Ստոկհոլմի  Աշխարհի խնդիրների միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)փորձագետները Մինսկին կասկածում են Մուամար Քադաֆիի ռեժիմին զենք մատակարարելու մեջ: Ինչպես պատմում են , փետրվարի 15-ին բելոռուսյան Բարանովիչյան օդանավակայանում, որտեղ ռազմամթերքի պահեստ է տեղակայված, Լիբիա է թռել տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը:” Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ինքնաթիռը զենք է տեղափոխել”,-ասել է SIPRI-ի մասնագետը: Նրանց տվյալներով, ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեբխա քաղաքում, որը գտնվում է երկրի խորքում, ԱՄՆ, ՆԱՏՕ և ԵՄ  նավերի ռադարների ազդեցությունից դուրս: Սեբխա քաղաքի օդնավակայանն այն քչերից է, որ դեռևս Քադաֆիի հսկողության տակ է: Փորձագետը հաստատում է նաև այն փաստը, որ հինգշաբթի օրը Մինսկում հայտնվել է Dassault Falcon 900EX ինքնաթիռը, որը որոշ աղբյուրների համաձայն, Քադաֆիի անձնական ինքնաթիռն է: Նա նշել է նաև, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հատկապես սերտ կապեր է պահպանում Քադաֆիիի որդին` Խամիսը:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply