Իրանը Օլիմպիադա-2012-ի խորհրդանիշի մեջ նկատեց “Zion” բառը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 9:00Իրանը Օլիմպիադա-2012-ի խորհրդանիշի մեջ նկատեց “Zion” բառը
Իրանը Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)պաշտոնական բողոք է ներկայացրել Օլիմպադա 2012-ի խորհրդանիշի մասին, որն անց է կացվելու Լոնդոնում: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Associated Press-ը : Բողոքի առիթը խորհրդանիշի թվերն, որոնք իբր այնպես են ոճավորված, որ կարելի է կարդալ “Zion”-Սիոն բառը: Օլիմպիական իրանական կոմիտեի ղեկավարի խոսքով,”ռասիստական” լոգոտիպը, որում գաղտնագրված է հրեական Երուսաղեմ քաղաքի խորհրդանիշը, կարող է Օլիմպիադան բոյկոտելու պատճառ դառնալ, բացի այդ հնարավոր է, որ Օլիմպիադային մասնակցելուց հրաժարվեն նաև այլ իսլամական երկրներ:
ՄՕԿ-ում արդեն հերքել են այդ նմանությունը: Լոնդոնյան կազմկոմիտեն ապշած է, որ առաջին անգամ 2007-ին ցուցադրված խորհրդանիշի հանդեպ միայն նոր են պահանջներ հնչում և հայտարարել է, որ 2012-ը թիվ լինելուց բացի, այլ բան չի նշանակում: Մինչ այդ միջազգային մրցույթներում իրանցիները հրաժարվել էին ուղիղ մրցակցության մեջ մտնել իսրայելացիների հետ: Իրանի նախագահ Ահմադինեջադը բազմիցս է Իսրայելի հանդեպ իր դիրքորոման վերաբերյալ արտահայտվել: Նա համեմատել է “սիոնիստական օկուպանտներին” վարակի հետ, իսկ Իսրայելին սպառնացել է ոչնչացնել:







Facebook
Tweet This
Email This Post
