ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացավ լեգենդար դերասանուհի Ջեյն Ռասելը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 1, 2011 7:07
ԱՄՆ-ում 89 տարեկանում մահացավ լեգենդար դերասանուհի, անցյալ դարի սեքս սիմվոլ Ջեյն Ռասելը: Այդ մասին հաղորդել են նրա հարազատները:
1940 թվին Ռասելը սովորելուց հետո պայմանագիր ստորագրեց միլիոնատեր Հովարդ Հյուզի հետ:Նա ենթադրում էր ,որ դերասանուհին լուրջ մրցակից կդառնա այն ժամանակվա ճանաչված աստղերի համար` Ռիտա Հեյվորդի և Լանա Թերների: 1943-ին “Օրենքից դուրս” առաջին վեստերնը նրան հայտնի դարձրեց:
Ռասելը հայտնի դարձավ “Մակաո”,”Նրա երազանքների կինը” ֆիլմերով և “Ֆրանսիական գիծը” երաժշտական կատակերգությամբ: Նրա ամենահայտնի գործերից է “Ջենտլմենները գերադասում են շիկահերներին” կատակերգությունը: Որտեղ նա նկարահանվել էր հաջորդ սերնդի սեքս սիմվոլ Մերիլին Մոնրոյի հետ,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
