Յապոնչիկի մահափորձը, հնարավոր է, կապված էր օլիմպիական խաղերի համար հատկացվելիք գումարի հետ

Օրվա լուր | | August 7, 2009 17:40
Վյաչեսլավ Իվանկով

Յապոնչիկ

Գրող Սերգեյ Գալոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Յապոնչիկ» մականվամբ «օրենքով գող», ձեռնարկատեր ռուս Վյաչեսլավ Իվանկովի դեմ օրեր առաջ տեղի ունեցած մահափորձի իր վարկածը:

«Գալիս է ժամանակ, երբ հին ուժերը վերադառնում են նոր ուժերով,- ասաց նա,- գողական աշխարհում բոլորն էլ գիտեն, որ հակամարտություն կա «օրենքով գող Թարիել Օնիանիի (Տարիկո) ազգությամբ եզդի ու հայերենին լավ տիրապետող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) միջև: Կռվի պատճառը, ամենայն հավանականությամբ, կարող է լինել Սոչիում աշխարհի օլիմպիական խաղերն անցկացնելու համար գումարի ներդումը»:

Իվանկովի կյանքը 10 տարուց ավել ուսումնասիրող 60-ամյա գրողը բացատրեց, որ «օրենքով գողի» մահափորձի պատվիրատուն հիմար չէր, որ պատահական մարդասպան ուղարկեր, քանի որ Ռուսաստանը մինչ հիմա վերահսկում է Իվակովը: Օնիանը նախորդ տարվա հունիսի 13-ից բանտարկված է:

Յապոնչիկի դեմ մահափորձը կատարվել է երեքշաբթի երեկոյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում` Խորոշևսկի փողոցի 25–րդ տան մերձակայքում, երբ Իվանկովը դուրս է եկել սրճարանից։ Նրա վրա կրակել են օպտիկական նշանառությամբ Դրագունովի դիպուկից`«Գազել» մակնիշի միկրոավտոբուսից:

Թիկնապահները նրան անմիջապես տեղափոխել են Մոսկվայի Բոտկինսկայա հիվանդանոց, որտեղ Յապոնչիկը ծանր վիրահատություն է տարել:
Բժիշկները հիմա նրա վիճակը խիստ ծանր են գնահատում:

Գողական աշխարհի անցուդարձին տեղյակ լինելով` նրանցից շատերին տեսած Գալոյանը ենթադրում է, որ դիպուկահարին հրամայված է եղել ուղղակի վախեցնել Իվանկովին, դրա համար էլ գնդակը դիպել է նրա փորին:

«Իվանկովին խփելուց 2 օր անց  հանդիպել են 80 ճանաչված գողեր,- ասաց Գալոյանը,-1930 թ.-ից մինչ հիմա ԱՊՀ տարածքում եղել է և կա 592 օրենքով գող, Հայաստանում 2-ն են, բայց չեմ ասի նրանց անունները, քանի որ նման թույլտվություն չունեմ: Իսկ առաջին օրենքով գողերը եղել են Ստալինը, Բրեժնևը և Կամոն»:

Գալոյանը, ով հեղինակ է 26 գրքի, ասում է, որ գողական աշխարհի մասին ինֆորմացիան ձեռք է բերում ոչ միայն ԶԼՄ-ներն ուսումնասիրելով, այլև այդ աշխարհի ներկայացուցիչներից. երբեմն որևէ փաստ հրապարակելուց առաջ հարցնում է նրանց թույլտվությունը:

«Օրենքով գողերի օրենքներն իսկական տղամարդու օրենքներ են,- ասաց նա- Իսկ այն, ինչ տեսնում եք հայկական սերիալներում, իրականում ոչ մի կապ չունի այդ աշխարհի հետ»:
Գողական աշխարհի` թերևս ամենաշատ տարածված ու ամենախիստ կիրառվող օրենքներից են եկեղեցով կամ օրենքով չամուսնանալը, սեփականության իրավունք չունենալը, ոստիկանական կամ այլ փաստաթղթերի վրա երբեք ստորագրություն չդնելը, պետական հաստատություններում աշխատած չլինելը և այլն:

Գալոյանն արդեն ավարտել է Յապոնչիկի մասին գիրքն ու ասում է` իրեն գումար ու «հորոխպեր-հովանավոր պետք չէ» տպագրության համար, այլ մարդ, ում գումարով կտպի, թեկուզ ինքը դրանից հետո շահույթ չստանա:

«Գրքասերերի ընկերության» տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. հունվարից մինչև 2009թ. մարտ ամիսն ամենաշատ պահանջարկ ունեցել է «Սվո Ռաֆի» մասին նրա գրած գիրքը:

Դիտվել է 2502 անգամ:
Print Friendly

Leave a Reply