ԱՄՆ-ի օդանավակայաններում շուրջկալ է սկսվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2011 21:06
ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են կարմրուկով հիվանդների փնտրտուքը այն բանից հետո, երբ տեղեկացան, որ կարմրուկով վարակված կին է եկել Եվրոպայից : Ամերիկուհին վարակվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ փետրվարի 22-ին Լոնդոնից ԱՄՆ ` Վաշինգտոն էր հասել օդանավով, որից հետո կրկին օդային ճանապարհով Նյու Մեքսիկո էր թռել, ճանապարհին կանգ առնելով Դենվերում: Ներկայումս մասնագետները զննում են բոլոր 3 ուղղություններով թռած և կնոջ հետ հավանական շփում ունեցած բոլոր ուղևորներին: Մի դեպք ևս գրանցվել է Բոստոնում. կրկին մի հիվանդ կին Ֆրանսիա ուղևորությունից վերադառնալով, աշխատանքի է անցել: Արդյունքում` բոստոնյան գրասենյակներից մեկի 180 աշխատակից ստիպված պատվաստվել են կարմրուկի դեմ: ԱՄՆ-ում վերջին անգամ կարմրուկի բռնկում գրանցվել է 2008-ին: Այն ժամանակ վարակվել էր130 ամերիկացի` 15 նահագից:






Facebook
Tweet This
Email This Post
