Մահացել է Անի Ժիրարդոն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2011 20:42
Փետրվարի 28-ին Փարիզի իր տանը 80 տարեկանում վախճանվել է հանրահայտ արտիստուհի Անի Ժիրարդոն: Վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, որն ախտորոշվել էր դեռևս 2006 թվին: Նա գրեթե լրիվ կորցրել էր հիշողությունը: Ժիրարդոն երեք անգամ դարձել է ֆրանսիական ազգային “Սեզար” կինոմրցանակի դափնեկիր: Ժիրարդոյի մասնակցությամբ վերջին ֆիլմերն էին ”Քրիստիանն” ու “Արկղերը”, որոնք ցուցադրվել են 2007-ին:






Facebook
Tweet This
Email This Post
