Բի-Բի-Սի`Մուամարա Քադաֆիի օդանավը Մինսկ է բերել նրա ընտանիքը և փող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 20:22

Չճշտված տվյալներով լիբիական  Մուամարա Քադաֆիի  օդանավը  անցած շաբաթվա վերջ թռավ Մինսկ: Ինչպես հաղորդում է Բի-Բի-սին , օդանավը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայան փետրվարի  26 –ին:  Քադաֆիի  օդանավը Բելոռուսից վերադարձել է հաջորդ օրը:

Ըստ լուրերի  օդանավը  Մինսկ է բերել Լիբիական հեղափոխության առաջնորդի ընտանիքի անդամներին և փող:Քադաֆիի կողմնակիցները պնդում են ,որ հսկում են իրավիճակը Տրիպոլիիում: Ճանապարհներին զինվորականներ են և խուզարկում են բոլոր քաղաք մտնողներին: Անկարգությունների ամենամոտ օջախը  քառասուն կմ հեռավորության վրա գտնվող Էզ-Զավիա քաղաքն է : Հիմա նա շրջափակված է զինվորականների  և բրոնետեխնիկայի ամուր օղակով:

Ընդդիմությունը  գրավել է համարյա ամբողջ միջերկրական ծովեզերքը,այդ թվում նավթային Տորբուկ  նավահանգիստը: Իսկ Քադաֆին  Տրիպոլիից բացի  վերահսկում է Սիրտ քաղաքը և քաղաքներ երկրի հարավում:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply