Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 19:38

Փետրվարի 27-ին Բեռլինում տեղի ունեցան Սումգայիթի զոհերի հիշատակի
23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումները մեկնարկեցին Բեռլինի Հումբոլդի համալսարանի մոտ, որտեղից մասնակիցները երթով ուղղվեցին դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Այնտեղ կազմակերպվեց բողոքի ակցիա, որի ընթացքում բարձրացվեցին Ադրբեջանի ոճրագործությունը դատապարտող պաստառներ, թռուցիկներ բաժանվեցին անցորդներին:

Այնուհետեւ, Բեռլինի Սուրբ Լուիզեն եկեղեցիում Գերմանիայի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին հետեւեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն` ակնառու գիտնականների, կրոնական գործիչների, մտավորականների եւ եկեղեցական երգչախմբի մասնակցությամբ: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը,
ԳԴՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի հայ եկեղեցական եւ մշակութային միության նախագահ Պետրոս Դիկիչյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային եւ կրոնական երաժշտական կատարումներ:

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply