Մուամար Քադաֆին առանց բուժքրոջ մնաց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 17:44

ԱԻՆ  վերջին չվերթով  Տրիպոլիից հայրենիք  վերադարձան  ոչ ավել քան 15 մարդ: Ամենահայտնին ուկրաինուհի  փախստական Գալինա Կոլոտնիցկայան էր,որը  Լիբիայի  առաջնորդ  գնդապետ Քադաֆիի  անձնական բուժքույրն էր: Նա  Կիև  հասավ անցած  գիշեր: Նա աշխատել է Լիբիայում 9 տարի  և ուղեկցել է Քադաֆիին իր բոլոր  միջազգային այցելությունների ժամանակ :

Ամերիկյան  դիվանագետները,որոնց գրառումները հրապարակվել են աղմկալից  WikiLeaks կայքում ,հանոզված են ,որ  հմայիչ շիկահերին և լիբիական հեղափոխության առաջնորդին կապում  են  ոչ միայն  մասնագիտական  այլև անձնական հարաբերությունները: Ինքը 39-ամյա ուկրաինուհին  և նրա ազգականները ԶԼՄ-ների հաղորդումները համարում են զառանցանքներ: Մի ժամանակ Կոլոտնիցկայան աշխատում էր զինվորական հոսպիտալում և պայմանագրով մեկնել էր Աֆրիկա ,որպեսզի դստեր ուսման համար գումար վաստակի:
Հիմա Քադաֆիի անձնական բուժքույրը ապրում է իր մոր բնակարանում `Բրովարում ,Կիևի կենտրոնական շրջանում: Չնայած տունը շուրջօրյա հսկում են թղթակիցները ,Գալինան և նրա հարազատները հրաժարվում են շփվել լրագրողների հետ:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply