Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիա այցելության ընթացքում արտահայտեց իր դժգոհությունը Եվրոպայում հակամահմեդական տրամադրությունների աճի առնչությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 16:32

“Իսլամաֆոբիան և ռասիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են”, հայտարարել է նա, ելույթ ունենալով Դյուսելդորֆի թուրքական սփյուռքի առջև (հավաքվել էր 10 000 մարդ): Նա հավելել է, որ գերմանացի քաղաքական գործիչներն իրենց արտահայտություններով “իսլամաֆոբիա են “ սփռում: Միևնույն ժամանակ նա թուրքերին կոչ արեց ինտեգրվել գերմանական հասարակությանը, սակայն չմոռանալ ազգության մասին: “Ես ասում եմ` ոչ ասիմիլյացիային” ,-  հավելել է նա: Էրդողանի ելույթի ժամանակ զանգվածային ցույցեր արեցին քրդերը (650 մարդ), որոնք ուղղված էին թուրքական վարչապետի դեմ, հայտնում է «Süddeutsche Zeitung».-ը:

Դիտվել է 9908 անգամ:
Print Friendly

Leave a Reply