ԱՄՆ-ում վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի 110-ամյա վետերանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 15:55

ԱՄՆ-ում այսօր մահացել է Ֆրենկ Բաքլզը.”մահացել է իր մահով, շրապատված է եղել  հարազատներով  ու մտերիմներով”,- նշում է CNN. Հեռուստաընկերությունը:  Նա իր 110-ամյակը տոնել էր փետրվարի 1-ին, վերջերս միայն ինքնազգացողությունը լավ չէր: Առաջին աշխարհամարտի ժամանակ նա ծառայել է  բժշկական ստորաբաժանումում և վարում էր շտապբուժօգնության կառքը: Պատերազմի ավարտին նա արդեն կապրալի (սպա) կոչում ուներ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի է ընկել ճապոնացիներին, որտեղ անց է կացրել 3 տարի: Նա սիրում էր գովազդել իր  մարտական անցյալը, սակայն քիչ գործ չի արել Վաշինգտոնի պատմության թանգարանի բարենորոգման համար:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply