World Press Photo-ն հայտարարել է մուլտիմեդիա-ժուռնալիստիկայի մրցույթ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | February 28, 2011 15:17
World Press Photo ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարել է մուլտիմեդիա-ժուռնալիստիկայի մրցույթ: “Ժյուրին կգնահատի ինչպե դասական լուսանկարները, այնպես էլ տեսանյութերը, ինֆոգրաֆիկան ու պատկերազարդումները”,- ասել է կազմակերպության տնօրեն Միխել Մյունեկեն:
Մրցույթը կկայանա մարտին, իսկ հաղթողների անունները պարզ կդառնան մայիսին: Մրցույթին կարող են մասնակցել մասնագետներն ու սիրողները: World Press Photo-ի հիմնական ծրագրում սիրող լուսանկարիչները չեն մասնակցի, քանի որ հրատապ նյութերը հաճախ կատարվում են բջջային հեռախոսերով: “Կարծում են, որ աշխարհին հարկավոր են ավելի խորը պատմություններ, իսկ սովորական անցորդին դրանք հասու չեն”: 2010-ին մրցանակակիր է դարձել 18-ամյա աֆղանացի Բիբի Այշայի լուսանկարը, որի քիթն ու ականջն ամուսինը կտրել էր: Լուսանկարը հարավաֆրիկյան լուսանկարիչ Ջոդի Բիբերի աշխատանքն էր:






Facebook
Tweet This
Email This Post
