Աշխարհի ամենափոքրիկ մայրիկը կշռում է 26 կգ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 28, 2011 14:40

Լվովի մարզի Չերվոնոգրադի 26-ամյա բնակչուհի Մարիա Ուկրաինեցը, որն  ունի 90 սմ բոյ և կշռում է 26 կգ, ունեցել է իր առաջնեկին: Ծննդկանը տառապում է հիպոֆիզար նանիզմով, այսինքն` գաճաճությամբ: Մարիան ծնվել է նորմալ քաշով` 3կգ 600գ, սակայն, դեռահասության տարիքում դադարել է աճել: Ի դեպ, նրա եղբայրը նույնպես գաճաճ է: Հայտնի է, որ այս հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, սակայն Մարիայի ընտանիքում ոչ մեկն այդ հիվանդությունը չի ունեցել: Ապագա ամուսնու` Օլեգի հետ Մաշան ծանոթացել է ինտերնետով: Օլեգի բոյը 1մ 87 սմ է, նա որբ է: սկզբում Օլեգը դժվար համակերպվեց Մարիայի բոյին, սակայն շուտ հասկացավ, որ աղջիկն իր ճակատագիրն է: Իրենց հարսանիքը երեկույթի նման էին կազմակերպել. հրավիրել էին 25 մարդ,  իսկ հարսանեկան զգեստից աղջիկը հրաժարվեց: Հղիության ընթացքում աղջիկը գտնվել է բժիշկների հսկողության  տակ: Իսկ ծննդաբերությունից հետ ամուսինը միշտ կնոջ ու նորածին դստեր կողքին է, որին արդեն անվանակոչել են“ Վերոնիկա-Ալինա: Ընտանիքը պլանավորել է` կունենան երկրորդ երեխան  այն ժամանակ, երբ Վերոնիկան մանկապարտեզ գնա:

Դիտվել է 2270 անգամ:
Print Friendly

Leave a Reply