Նոր Զելանդիայի ավերածությունների հետևանքով երկրին 15 մլրդ-ի վնաս է հասցված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 14:09

NZ City հրատարակության տվյալներով, երկրաշարժի հետևանքով պատճառված վնասները հավասար են 10-15 մլրդ դոլարի. Նշվում է նաև, որ  մարդկանց տարերային աղետի հետևանքով պատճառված վնասի համար կվճարվի  սուբսիդիա, որի չափը կկազմի շաբաթական 500 դոլար, այսինքն, այնքան, որքան մարդիկ վաստակում էին լիարժեք աշխատանքային շաբաթվա համար և շաբաթական 300 դոլար` կես դրույքով աշխատանքի համար: Նորզելանդացի փրկարարներն այլևս կենդանի մարդ գտնելու հույս չունեն: Փետրվարի 22-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 147 մարդու կյանք, մոտ 50  մարդ համարվում է անհետ կորած:

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply