Պաշտոնանկ արված Հովհաննես Թամամյանի հայրն ինքնասպանություն է գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 14:32

Այսօր գիշեր Արաբկիր համայնքի Բանջարանոցային փողոցի իր առանձնատանը գտել են Քրեական հետախուզության գլխավոր վարչության արդեն նախկին պետ, ոստիկանության  գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հոր` 1930 թվականին ծնված Ղուկաս Թամամյանի դիակը:

Ըստ շրջանառվող լուրերի` 71-ամյա Թամամյանը ինքնասպանություն է գործել:

Նշենք, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փետրվարի 26-ի հրամանագրով Հովհաննես Թամամյանը ազատվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply