Կոտրել են Արարատյան թեմի պաշտոնական կայքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 14:03

Իրաքցի հակերի կողմից կոտրվել է Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքէջը` araratian-tem.am/media:  Gr33t անունով հակերն իր թողած գրառման մեջ զգուշացրել է` «Ես կոչնչացնեմ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն իմ ուղու վրա», եւ ավելացրել, որ կայքի «կոտրում»-ը նվիրում է իր բոլոր ընկերներին: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմից, «քայլեր են ձեռնարկվում`կայքում առկա նենգափոխությունն ուղղելու համար»:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply