Իրաքի դատարանը բրիտանացի զինվորականին դատապարտեց ցմահ բանտարկության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 14:23

Բրիտանական զինծռայող Դենի Ֆիցսայմոնսին  իրաքյան դատարանը դատապարտել է ցմահ բանտարկության երկու ծառայակիցներին սպանելու համար:

“Դա շատ լավ որոշում է `նա խուսափել է մահից: Մենք գործը ուղարկել ենք բողոքարկման և հույս ունենք ,որ ժամկետը կկրճատեն”,-հաղորդել է դենիի փաստաբան Թարիք Հարբը:

30-ամյա Դենի Ֆիցսայմոնսին խոստովանել է ,որ 2009թ.-ին հարբած ծեծկռտուքի ժամանակ սպանել է  Մեծ բրիտանիայից և Ավստրալիայից երկու ժամկետային զինծառայողի,ինչպես նաև մտադիր է եղել սպանել Իրաքի քաղաքացու:

Նա պնդել է նաև ,որ սպանել է ծառայակիցներին ինքնապաշտպանության ժամանակ,քանի որ նրանք ներխուժել են իր բնակարան և ավտոմատը պարզել իր դեմքին: Ավելի վաղ Ֆիցսայմոնսը խնդրել էր դատարանին գործարք կնքել:

Նա առաջին օտարերկրացին է ,որ դատապարտվել է Իրաքի դատարանի կողմից` 2003թ.   ամերիկացիների  երկիր ներխուժումից հետո,հաղորդում է “Ինտերֆաքսը”

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply