Հոգեկան հիվանդ ուսուցիչը բռնաբարել է երեխաներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2011 13:36

Ռուսաստանի Բալաշիխա բնակավայրում քրեական գործ է հարուցվել  ուսուցչի նկատմամբ`  մի քանի անչափահասների բռնաբարության մեղադրանքով:

Ըստ  “Московский комсомолец”-ի տվյալների`  33-ամյա ուսուցիչը` Վիկտոր Խամրինը, երեխաներին տան մուտքերում է «բռնացրել» և հարաբերության մեջ մտնելու համար գրիչ կամ էլ թուղթ  խնդրել:  Նա երեխային խոսեցնելով  տարել է մութ տեղ կամ էլ,  եթե երեխայի ծնողները տանը չեն եղել, ապա հենց երեխայի տանն է բռնաբարել:

Քննիչները ենթադրում են, որ Խամրինն իր անբարո գործողությունների համար հարևան քաղքաներ է մեկնել: 2009-2010 նրա գործունեությունից տուժել է  Ֆրյազինո քաղաքի 9-ամյա մի աղջիկ և 10-ամյա մի տղա Իվանտեեվկա քաղաքում, ինչպես նաև 11-ամյա մի աղջիկ Լոսինո-Պետրովսկիում: Խամրինը, որ անգլերեն է դասավանդում Մոսկվայի ու մերձմոսկովյան մի քանի դպրոցներում, նախկինում արդեն դատված է եղել նույն մեղադրանքով:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply