Գետիկն ունի նոր ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2011 13:58
Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում փետրվարի 17-ին կայացել է համայնքի ղեկավարի ընտրություն: Այս պաշտոնում ընտրվելու համար քվեարկվել է 2 թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Աշոտ Դալլաքյանը եւ անկուսակցական Սարգիս Այունցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 23 ԸԸՀ նախագահ Վարդան Նիկողոսյանը` համայնքի 356 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 297-ը: 184 մարդ քվեարկել է Սարգիս Այունցի, 112 -ը` Աշոտ Դալլաքյանի օգտին: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նույն օրը նույն ընտրատարածքում ավագանու անդամների ընտրություն է տեղի ունեցել Այգուտ, Փամբակ, Գեղամասար, Կախակն, Շատջրեք, Ներքին Շորժա համայնքներում: Ընտրությունների ընթացքում խախտումներ կամ այլ միջադեպեր չեն արձանագրվել:






Facebook
Tweet This
Email This Post
