Շախմատի Երևանի կանանց առաջնության մրցանակակիրները մարզերի ներկայացուցիչներ են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2009 16:57

Շախմատի Երևանի կանանց բաց առաջնությունում որոշվեցին մրցանակակիրները: Այս ստուգատեսը համարվում է նաև Հայաստանի առաջին խմբի առաջնություն, և 1-3-րդ տեղերը զբաղեցնողներն իրավունք ստացան` մասնակցելու 2010-ի հունվարին կայանալիք կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:

Պայքարի ոլորտ էր ներգրավվել 31 շախմատիստուհի: Ուշագրավն այն է, որ Երևանի առաջնության բոլոր մրցանակակիրներն էլ մայրաքաղաքից չէին: Հաղթող ճանաչվեց վանաձորցի Անահիտ Խառատյանը: Նրան հաջորդեցին վանաձորցի Լիանա Մարտիրոսյանը, գյումրեցի Մարիաննա Գասպարյանը: Ընդ որում, բոլորն էլ 9 հնարավորից վաստակել էին 7,5-ական միավոր և տեղաբաշխվեցին` ըստ լրացուցիչ գործակիցների: Ի դեպ, 4-րդ տեղը բաժանած մի խումբ շախմատիստուհիներից առաջ անցան 2-ական միավորով:

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply