Ամենալավ ու հավատարիմ կինը բեղավորն է,կարծում են ռումինացի տղամարդիկ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 28, 2011 13:10

Որ կինն է ամենալավը հարցին ցանկացած  ամուսնացած ու իրեն հարգող տղամարդ կպատասխանի` իմ կինը: Եվ դա ճիշտն է: Բայց արի ու տես, որ Ռումինիայի արական սեռի ներկայացուցիչներն այդ հարցին շատ յուրօրինակ են պատասխանել: Նրանք ասել են, որ ամենալավ ու հավատարիմ կինը`բեղավորն է:

Լեգենդի համաձայն, պորտուգալացի Վիլգեֆորտ թագավորը ատել է իր փեսային: Եվ աստված տեսնելով աղջկա տանջանքը նրան  մազածածկույթ  պարգևեց: Ինկվիզիցիայի ժամանակաշրջանում խարույկի վրա այրում էին այն բոլոր կանանց, ում դեմքին մազ կար: Եղել է ժամանակ, որ  կնոջ բեղերն ու մորուքը գնահատվել են որպես աստծու ընտրյալ լինելու նշան: 19-րդ դարում մորուսավոր կանայք խլացուցիչ հաջողություն ունեին զանազան շոուներում և կրկեսային ներկայացումներում, այն դեպքում, երբ եղել են  ժամանակներ , որ մազոտ կանանց մեղադրել են սատանայի հետ կապ ունենալու մեջ:

Ներկայումս ռումինացի տղամարդիկ համոզված են, որ բեղավոր կանայք ունակ չեն   դավաճանելու: Բացի այդ, նրանք միշտ ցանկալի կանայք են: եթե երիտասարդ գեղեցկուհու վերին շուրթը “բուսածածկով” է, ապա ճանաչումն ու վաղ ամուսնությունը երաշխավորված են:

Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply