Բնակարանում գտել են Սարյան փողոցի 94-ամյա բնակչի դիակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2011 13:07
Փետրվարի 27-ին ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 1ա շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 13.40-ին փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը եւ միջանցքում հայտնաբերել 1917թ. ծնված Մարջիկ Լևոնի Սաֆարյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
