Փրկարարները ձնաբքից հանել են 49 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 28, 2011 13:01
Փետրվարի 26-ին ժամը 05.31-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ավտոմեքենաներ են խցանվել և անհրաժեշտ է օգնություն: Ժամը 06.00-ի սահմաններում Աշոցքի «Ճանշին» ընկերության ուժերով ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայում գտնվել են վարորդը և մեկ ուղևոր:
Նույն օրը ժամը Ժ.17:06-ին տեղեկություն ստացվել, որ «Զանգեր» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Փրկարարները կանչի վայր են հասել ժամը 17.20-ին: Տեղում պարզվել է, որ ձնաբքի հետևանքով ճանապարհին խցանման մեջ են հայտնվել 15 ավտոմեքենա (53 ուղևոր` 25 կին, 20 տղամարդ և 8 երեխա): Փրկարարների օգնությամբ բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից:
Նույն օրը ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Վարդաբլուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Աշոցքի «Ճանշին» ՓԲԸ-ից 5 տեխնիկա: Աշոցքի ճանապարհային ոստիկանության կողմից փակվել է Աշոցք-Գյումրի ավտոճանապարհը: Ժամը 18.45-ին «Ճանշինի» աշխատակիցների կողմից խցանումից դուրս է բերվել 30 ավտոմեքենա (70-80 ուղևոր):
Նույն օրը ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ «Գավառ տաքսի» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ-31010» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 21.00-ին փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի մաս դուրս է բերվել «ԳԱԶ-31010» մակնիշի Տ1279 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր` 2 երեխա, 1 տղամարդ, 1 կին):
Ժամը 21.02-ին քաղաքացի Ա.Ղազանչյանից ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում իր կողմից վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 21.30-ին փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի մաս դուրս է բերվել «ՎԱԶ-2109» մակնիշի 31ԼՍ091 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր` 2 տղամարդ):
Փետրվարի 27-ին ժամը ժամը 20.50-ին քաղաքացի Կ.Դավթյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Բլագոդարնոյե-Վարդաղբյուր ավտոճանապարհին` Քարախաչի լեռնանցքում, իր ավտոմեքենան սահելով իջել է ճանապարհի հարակից ձորակը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական մեկ ջոկատ: Տեղում պարզվել է, որ ձորակի մեջ է հայտնվել «Ֆոլսվագեն Պասսատ» մակնիշի 11 ՕՏ 310 պետհամարանիշով ավտոմեքենան, վիրավորներ չկան: Ժամը 23.45-ին փրկարարները «կարապիկի» միջոցով ավտոմեքենան ձորակից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:






Facebook
Tweet This
Email This Post
