Դեղորայքային թունավորման դեպքեր Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 12:54

Փետրվարի 26-ին  ժամը 01.30-ի սահմաններում, դեղորայքային թու­նա­վո­րման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի 40-րդ բնակարանի բնակիչ 1992թ. ծնված Վերոնիկա Ղազարյանը:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի 1-ին շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ 1981թ.ծնված Լուսինե Մկրտչյանը դեղորայքային թունավորում է ստացել:

Լ.Մկրտչյանը, շտապօգնության բրիգադի կողմից ստանալով բուժօգնություն հրաժարվել է հոսպիտալացումից:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply