Բելգիայի հյուսիսում տեղակայված ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2009 15:52

Արևելյան Ֆլանդրիան` քարտեզի վրա

9 մարդ մահացել և 3-ը հոսպիտալացվել են հյուսիսային Բելգիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով:
«Հրդեհը բռնկվել է առավոտյան մայրաքաղաք Բրյուսելից մոտ 50կմ հեռավորության վրա գտնվող «Kanumik Triest» ծերանոցում»,-հայտնել է Արևելյան Ֆլանդրիա համայնքի ղեկավարության խոսնակուհի Ջուդի Քլեմենտը: Նրա տեղեկացմամբ` հրդեհի պատճառը եղել է էլեկտրականությունը:

«Երբ ես այնտեղ էի, քաոս էր տիրում,- «CNN»-ին ասել է Քլեմենտը,-Մարդիկ էվակուացվում էին, շենքի առաջին հարկը փլուզված էր: Բազմաթիվ անհանգստացած հարազատներ էին հավաքվել դրսում»:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply