Սարգիս Գրիգորյանը վերընտրվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 28, 2011 12:38
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցրեի նախարարության նիստերի դահլիճում կայացած մեր երկրի հանդբոլի ֆեդրացիայի համաժողովում այդ կազմակերպության նախագահ վերընտրվեց Սարգիս Գրիգորյանը:Ուշագրավն այն է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան սերտ կապի մեջ է արտասահմանի, մասնավորապես Ֆրանսիայում, Ռուսաստանում աշխատող հանդբոլի հայ մասնագետների, տարբեր թիմերում հանդես եկող հայ խաղացողների հետ, և հնարավոր բոլոր լծակներն օգտագործվում են այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու, համատեղ ուժերով եվրոպական ստուգատեսներում հանդես եկող ուժեղ հավաքականեր ստեղծելու համար: Այդ է պատճառը, որ համաժողովի ավարտից հետո արտասահմանից հեռախոսազանգերն անպակաս էին, հետաքրքրվում էին, թե ինչպես է անցել համաժողովը, շնորհավորում էին ֆեդերացիայի նախագահ Ս. Գրիգորյանին, որ նա շարունակելու է սկսած գործը: Ուշագրավ է, որ հայկական հանդբոլի ճակատագիրը շատերին է հետաքրքրում: Իսկ երբ այդպիսի իրավիճակ է, նշանակում է, որ իրագործվող աշխատանքները հույսեր են ներշնչում և սպասելիքներ կան: Հանդբոլի Հայաստանի ֆեդրացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, հաշվետվություն տալով, գոհունակությամբ նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են նախատեսված բոլոր միջոցառումները, անցկացվել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Նաև մեր երկրի ներկայացուցիչները մասնակեցել են միջազգային ստուգատեսների: Կարևորվեց, որ հատկապես 2010-ի Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մասնակցել Իսրայելում կազմակերպված «Չելենջ տրոֆի» մրցաշարին, իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Վանաձորում կազմակերպված մեր երկրի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրղցաշարում գրավել է երկրորդ տեղը` իր օգտին հաղթանակներ գրանցելով Իրանի և Վրաստանի ուժեղ հավաքականների հետ հանդիպումներում: Ընդ որում, 2009-ին Երևանում կայացած այդ ստուգատեսում Հայաստանի ընտրանին նույն երկրների հավաքականներին պարտվել էր խոշոր հաշիվներով: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանում հանդբոլի միջազգային մրցաշար նախկինում անցկացվել էր 1968-ին: Փաստերը խոսուն են, և վկայում են այն մասին, որ ականառու առաջընթաց կա: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն իր ելույթում անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք ֆեդերացիան կատարում է մարզիչների որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գործուղած չեխ մասգետ, և նա սեմինար է անցկացրել: Մելքոնյանը հայտնեց, որ 2010-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ ֆեդերացիայի հետ համատեղ Վանաձորում կազմակերպվել է սեմինար, որին մասնակցելլ են հանդբոլի 25 մարզիչներ և նրանք վկայագրեր են ստացել: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան դիմելու է ՀԱՕԿ-ին, որպեսզի այդ միջոցառման երկրորդ փուլն անցկացվի:Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը վկայակոչելով, որ Ստեփանակերտում 2010-ին հանդբոլի համահայաստանյան մրցաշար անցկացվել, ցանկալի համարեց, որ ավանդույթը շարունակվի, և Արցախի բաց առաջնությանը մասնակցեն նաև Հայաստանի թիմեր: Բացի այդ, նա առաջարկեց, որ մինչև 14 տարեկանների Հայաստանի 2011-ի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը կայանա Ստեփանակերտում:Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մարզական աշխատանքների վարչության պետ Բագրատ Բուռնազյանը հայտնեց, որ Հայաստանի հանբոլի ֆեդերացիան նախարարության հետ սերտ համագործակցված է աշխատում: Ողջունելի համարվեց, որ տարեց-տարի ավելացել են հովանավորների հատկացված միջոցները: Իսկ միջնաժամկետ ծրագրերի իրականացման վկայություն համարվեց, որ աստիճանաբար ավելանում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնության մասնակից թիմերը: Նա վստահեցրեց, որ նախարարությունն այսուհետև ևս կշարունակի հնարավորինս աջակցել ֆեդերցիային: ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Երևանի պետական մարզական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանն էլ գոհունակություն հայտնեց, որ ընդլայնվել է Հայաստանում հանդբոլի տարածման աշխարհագրությունը: Փաստն այն է, որ արդեն կանոնավոր պարապմունքներ են անցկացնում 3 հազար հանդբոլիստներ: Նա առաջարկեց, որ նոր ուսումնական տարում իր գլխավորած ուսումնական հաստատւթյունում սովորեն հանբոլի մեկ ամբողջ թիմի խաղացողներ և բոլորին էլ կրթաթոշակ կտրամադրվի: Ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց «բավարար»: Իսկ անցկացված նախագահի ընտրություններում, ինչպես տեղեկացվել է, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սարգիս Գրիգորյանը: Նրա տեղակալների պաշտոնները վստահվեցին Հարություն Մելքոնյանին և Արսեն Հակոբյանին: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Աննա Մելքոնյանը:






Facebook
Tweet This
Email This Post
