Բոտուլիզմի դեպք Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 28, 2011 12:34
Փետրվարի 25-ին ժամը 17.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թունավորման նախանշաններով (բոտուլիզմ) «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Լեփսիուսի 3-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ 1969թ. ծնված Աիդա, 1991թ. ծնված Տաթևիկ և 1999թ. ծնված Մարիետա Գևորգյանները:
Նախնական տվյալներով տուժածները օգտագործել են երշիկ և պահածոյացված պոմիդոր:
Բժիշկների կողմից Ա.Գևորգյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ երեխաներինը` բավարար:
Դիտվել է 845 անգամ:





Facebook
Tweet This