Անընդմեջ հինգ հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2011 12:29

Քաթարում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարում բացառիկ արդյունավետությամբ է խաղում Էլինա Դանիելյանը: Նա անըդնեջ հինգ հաղթանակ է տարել: Ըն որում, նրա մրցակցուհիներն աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներն են: 5-րդ տուրում, խաղալով սպիտակ ֆիգուրներով, նա 69-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել չինացի Քսյու Յուհուային և վաստակած 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Լիլիթ Մկրտչյանը մոնղոլացի Բատկույագ Մունղոլտուլի հետ պարտիան ավարտեց ոչ- ոքի և ունի 1,5 միավոր:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply