Դալմայի այգիներում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 12:26

Փետրվարի 25-ին  ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ծովակալ Իսակովի պողոտային հարակից «Դալմայի այգիներում»:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.23-ին, մարվել` 16.32-ին:  Այրվել է 300 քմ.մակերեսով խոտածածկ տարածք:

Փետրվարի 26-ին  ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թավրիզյան փողոցի թիվ 9 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ):  Ժամը 03.40-ին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան:  Այնուհետեւ դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել` 04.39-ին:  Այրվել է տան տանիքը` 200քմ. մակերեսով և 2-րդ հարկի հյուրասենյակը` 30քմ. մակերեսով (վարձակալ Հ. Ռուբինյան):

Նույն օրը ժամը 20.25-ին հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նշավան գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 17 տանը:  Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.33-ին, մարվել` 21.43-ին:  Այրվել է Թ.Հախվերդյանին պատկանող տան տանիքը` 50 քմ.մակերեսով և այնտեղ պահեստավորված 70 հակ անասնակեր:

Փետրվարի 27-ին ժամը 00.05-ին ը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58 շենքում:  Հրդեհի բարդության «1 բիս» աստիճանով դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.39-ին, մարվել` 01.27-ին:  Այրվել է վերելակի շարժիչը,  շարժիչի խցիկը և այնտեղ կուտակված աղբ` 15 քմ.մակերեսով:

Նույն օրը ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 6 շենքի 4-րդ հարկում:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:  Ժամը 05.56-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» աստիճան, որից հետո դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.15-ին, մարվել` 06.58-ին:  Այրվել է Ա.Փափազյանին պատկանող թիվ 27 բնակարանի հյուրասենյակը իր գույքով` 35 քմ. մակերեոսվ և շենքի տանիքը` 4քմ.մակերեսով:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply