Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ավստրիա եւ Սլովակիա

Պաշտոնական, Օրվա լուր | | February 28, 2011 12:05

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ եւ ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:

Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի եւ ԵՄ Արեւելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply