Արմեն Նազարյանի նոր հաջողությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 28, 2011 12:13
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ձյուդոյի աշխարհի գավաթի հերթական փուլի խաղարկությունում փայլուն հանդես եկավ Արմեն Նազարյանը: 66 կգ քաշային կարգում հայտավորված հրազդանցի ձյուդոյիստը վստաահորեն անցկացրեց 5 գոտեմարտերը: Նա ,տանելով միայն հաղթանակներ, 62 մասնակիցների պայքարում ճանաչվեց ուժեղագույն:Մոտ էր նրա հաջողությունը կրկնելուն 66 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Դավթյանը , ով 5 գոտեմարտում հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ: Սակայն վճռական հանդիպումում նա զիջեց անգլիացի Մցկենզիե Աշլեյին և բավարարվեց արծաթե մեդալով:Մրցաշարին մասնակցում էին 48 երկրների 395 ձյուդոիստներ:






Facebook
Tweet This
Email This Post
