Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են 170 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2011 11:02

Փետրվարի  21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց:

Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև «ՈՒՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է:

Դիտվել է 2021 անգամ:
Print Friendly

Leave a Reply