Թուրքիայի դրոշը՝ ձիու սմբակի տակ եւ Թուրքիայի արեւելքը՝ կրկին Հայաստան. Այս ամենը Կոսովոյի դասագրքերում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 10:14

Կոսովոյի հանրակրթական դպրոցների դասագրքերի քարտեզներում Թուրքիայի հարավարեւելքը՝ Քուրդիստան է, իսկ հյուսիս արեւելքը՝ Հայաստանի կազմում է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, Կոսովոյի Թուրքիայի ներկայացուցիչները շոկի մեջ են ընկել, իմանալով, որ Կոսովոյի դպրոցներում օգտագործվող աշխարհագրական քարտեզներում Թուրքիայի հարավարեւելքը Քուրդիստան է, իսկ հարավարեւմուտքը հայտնվել է Հայաստանի կազմում։ Բացի քարտեզներից, պատմության եւ աշխարհագրության դասագրքերում թուրքերին վիրավորող գրություններ եւ պատկերներ են հայտնվել։

Հիշյալ իրադարձության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Կոսովոյի թուրք ուսուցիչների միության նախագահ Ֆերհաթ Աշըքֆերքին՝ նշելով, որ իրենք արդեն ալբաներենից թուրքերեն են թարգմանել դասագրքերում առկա վիրավորական արտահայտություններն ու հիշատակումները Թուրքիայի մասին։

Նա նշել է, թե 4-րդ դասարանի պատմության դասագրքում պատկերված է թուրքական դրոշ՝ տրորված ձիու սմբակով, ինչպես նաեւ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ կան թուրք զինվորների հասցեին։ «Այս ամենը ոչ միայ օսմանցիների, այլեւ ամբողջ թուրք ազգի նկատմամբ վիրավորանք է»,-ասել է Ֆերհաթ Աշըքֆերքին։

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply